Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

26 Մայիս, 2018 15:30
Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Մայիսի 27-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Լրահոս

Դիտել ավելին