Կարևոր իրադարձություններ

Վերամբարձիչը կոտրվել և ընկել է թիվ 35 երթուղին սպասարկող «Գազելի» վրա

26 Մայիս, 2018 14:52
Վերամբարձիչը կոտրվել և ընկել է թիվ 35 երթուղին սպասարկող «Գազելի» վրա

Այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, «ԶԻԼ» 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել և ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Երթուղայինում 20 մարդ է եղել, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին