Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը դիմել է Արայիկ Հարությունյանին

26 Մայիս, 2018 14:20
Արսեն Թորոսյանը դիմել է Արայիկ Հարությունյանին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ՝ նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Այս մասին Արսեն Թորոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նամակով և բանավոր դիմել եմ ՀՀ ԿԳՆ Արայիկ Հարությունյանին, որպեսզի այս տարի ՀՀ ԱՆ-ին հատկացնեն կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, նախորդ տարվա 30-ի փոխարեն։ Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում։

Այս խնդրի լուծման մեջ, սակայն, մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը և բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին