Կարևոր իրադարձություններ

Հայոց զավակն էլ կտա կալանք․ Նիկոլ Փաշինյանի գրած բանաստեղծությունը (տեսանյութ, լուսանկար)

26 Մայիս, 2018 14:07
Հայոց զավակն էլ կտա կալանք․ Նիկոլ Փաշինյանի գրած բանաստեղծությունը (տեսանյութ, լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  դպրոցական տարիներին երկու դպրոց է հաճախել, սկզբում՝ Իջևանի 3-րդ դպրոցը, այնուհետև՝ 5-6-րդ դասարանում տեղափոխվել է Իջևանի 1-ին դպրոցը։

Shabat.am–ի հետ զրույցում Փաշինյանի հանրահաշվի ուսուցչուհին՝ Վերա Պետրոսյանը պատմեց, որ սիրել է հատկապես Նիկոլ Փաշինյանի համառությունը և գուցե դա պայմանավորված է նրանով, որ ինքն էլ Արցախ աշխարհից է ու արցախցու համառություն ունի ։

«Նիկոլը սիրվել է աշակերտության կողմից, ունեցել է մոտ ընկերներ, բայց իր հասակակիցներից տարբերվել է իր հմտությամբ, լիդերությամբ։ Մի քիչ էլ աշխատել է չլինել այն կարծիքին, ինչն ունեցել են ուրիշները։ Համառել է իր կարծիքը և դա ես նկատել եմ այդ տարիներին»,- պատմում է տիկին Պետրոսյանը։

Արցախյան շարժման տարիներին Նիկոլ Փաշինյանը հաճախակի կազմակերպել է ցույցեր և տիկին Պետրոսյանը ինչպես ինքն է ասում՝ մատյանը դրել է թևի տակ և աշակերտների հետ գնացել է ցույցերին։

«Ինձ դուր է եկել, որ ինքը պայքարում է արդարության և ազատության համար, նա իր ընկերների համար առաջնորդ է եղել։ Մի օր ասեցի՝ Փաշինյա՛ն Նիկոլ, գրատախտակի մոտ։ Ասեց՝ ընկեր Պետրոսյան, կլինի՞ ես մի բանաստեղծություն Ձեզ նվիրեմ ,  և դասարանի առաջ ընթերցեց  բանաստեղծությունը նվիրված Արցախին։ 

Նիկոլ Փաշինյանն այս բանաստեղծությունը գրել է 8-9-րդ դասարաններում

 

 

Լրահոս

Դիտել ավելին