Կարևոր իրադարձություններ

Հինգ արգելված բառ, որոնք Մեգան Մարքլն այլևս չի կարողանա գործածել

26 Մայիս, 2018 13:54
Հինգ արգելված բառ, որոնք Մեգան Մարքլն այլևս չի կարողանա գործածել

Այժմ, երբ Մեգան Մարքլը դարձել է արքայազն Հարիի կինը, նա պետք է մի շարք կանոնների հետևի, ինչպես նաև արքայական էթիկետ սովորի։

Պարզվում է՝ մի շարք բառեր կան, որոնք արքայական ընտանիքի անդամները երբեք չեն արտաբերում։ Այդպիսի բառերից են՝ թեյ (tea), օծանելիք (perfume), ներողություն (pardon), հյուրասենյակ (living room), ինչպես նաև զուգարան (toilet): Պարզվում է, որ այդպիսի բառեր Բրիտանիայում հաճախ են գործածում «հասարակ մահականացուները»։ Հինգ արգելված բառ, որոնք Մեգան Մարքլն այլևս չի կարողանա գործածել

 

Հյուրասենյակի փոխարեն արքայական ընտանիքի անդամները պետք է գործածեն «սրահ» (lounge room), իսկ pardon-ի փոխարեն՝ ներեցեք (sorry):

 
 
Реклама 02

«Թեյ» բառը արքայական ընտանիքում ասոցացվում է ճաշելու կամ ընթրելու հետ։ Որևէ մեկին թեյի հրավիրելու փոխարեն թագուհին «ճաշ» կամ «ընթրիք» է կազմակերպում։

Դե իսկ զուգարանին (toilet) հասկանալի պատճառներով արքայական ընտանիքում փոխարինում է զարդասենյակը (loo կամ lavatory):

 

Լրահոս

Դիտել ավելին