Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը. Ստ. Տարասով. «168 ժամ»

26 Մայիս, 2018 10:30
Ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը. Ստ. Տարասով. «168 ժամ»

«Թրամփի հայտարարության հետևում ակնհայտորեն կա ցանկություն՝ հանդես գալ հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ, որպես կարգավորման գլխավոր միջնորդ: Շատ ձևաչափեր կարող են քննարկվել: Բայց ամենահաջողակը կլինի Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը և կարգավորման այն փաթեթի առաջմղումը, որի մասին վերջին տարիներին շատ են խոսել արևմտյան դիվանագետները»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ալիևին ուղղված նամակին: 

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե որ ուղղությամբ կշարժվի ԱՄՆ նախագահը: Տարասովի կարծիքով՝ հիմա բարենպաստ մթնոլորտ է Ադրբեջանի առջև հարցեր դնելու համար: «Ավելին, Թրամփի նամակում տեղ գտած ձևակերպումից պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահը որոշակի ակնկալիք ունի այս հարցով Ալիևից, ինչն արտահայտվում է նրա՝ «սպասում եմ Ձեզ հետ համագործակցության» արտահայտությամբ»,- ասել է Տարասովը:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն էլ այն կարծիքին է, որ ամերիկյան նախաձեռնությունը դրական ավարտ չի ունենա:
Ավելին, նրա համոզմամբ՝ այն կարժանանա այն նույն ճակատագրին, ինչ նախորդ բոլոր բարձրաստիճան գագաթաժողովները: «Պարզապես ցանկացած իշխանության թվում է, որ ինքը կարող է բեկում մտցնել՝ չպատկերացնելով, որ խնդիրներն այս գոտում իսկապես շատ խորն են»,- նկատել է Սկակովը: Ի տարբերություն Սկակովի՝  ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլն այն կարծիքին է, որ ցանկացած նախաձեռնություն հակամարտությունը կարգավորելու իրական հնարավորություն է, հատկապես, եթե նախաձեռնությունը լինի ամերիկյան կողմից»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին