Կարևոր իրադարձություններ

«Գնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնա»

26 Մայիս, 2018 12:28
«Գնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնա»

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը լքում է իր պաշտոնը։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի ընկերներ, գնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնա։

Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։

Այս տարիներին առաջնորդվել եմ միայն իմ երազած Հայաստանի առողջապահության համակարգ կերտելու իդեալներով, որոնց մի մասն այլեւս երազանք չէ, այլ շոշափելի իրականություն։

Թողնում եմ, մի շարք ներդրման պատրաստ եւ ըստ իս կարեւոր ծրագրեր, որոնք համոզված եմ կյանքի կկոչվեն։ Դրանցից են շուրջ 40.000 շաքարային դիաբետ եւ զարկերակային գերճնշում ունեցող հիվանդներին դեղորայքով ապահովումը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման ծրագիրը, բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման մոտեցումները, հոգեբուժության ոլորտում բարեփոխումների փաթեթը, կոլոռեկտալ քաղցկեղի զանգվածային սքրինինգի իրականացման տեսլականը եւ այլն։

Համոզված եմ, որ իմ սիրելի Հայաստանում ստեղծված դրական ալիքը կտարածվի նաեւ առողջապահության վրա` եկել է քառապատկված եռանդով աշխատելու ժամանակը։

Մեր ընտանիքը հարյուրամյակներ անձնվիրաբար ծառայել է եւ շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը», - գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին