Կարևոր իրադարձություններ

Առաջիկա 10 օրվա ընթացքում դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կդադարի․ էկոնոմիկայի նախարար

26 Մայիս, 2018 12:36
Առաջիկա 10 օրվա ընթացքում դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կդադարի․ էկոնոմիկայի նախարար

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում թուրքական լիրայի արժեզրկումը դոլարի նկատմամբ կանգ կառնի, գրում է Hurriyet պարբերականը։

«Կտեսնեք, մոտ 10 օր սպասեք, բոլորս կհանգստանանք»,- ասել է նախարարը։

Նա նաև հավաստիացրել է, որ լիրայի կտրուկ արժեզրկումը որևէ խոշոր վնաս չի հասցրել երկրին, և առաջիկայում տատանումները կդադարեն

Զեյբեքչին նաև շեշտել է, որ Թուրքիան այժմ ունի 4,2 տոկոս բյուջեի պակասուրդ, որը կախված է օտար ներդրողներից։

«Նման պարագայում ընդամենը 4,2 տոկոս պակասուրդով սահմանափակվելը մեծ հաջողություն է», – պնդել է թուրք նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին