Կարևոր իրադարձություններ

Երևանում վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով

26 Մայիս, 2018 12:30
Երևանում վերջին զանգի միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարակում կազմակերպված համերգով

Երեկ վաղ առավոտից մայրաքաղաքի դպրոցներում մեկնարկած վերջին զանգի տոնական միջոցառումներն ամփոփվել են Ազատության հրապարկում` Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված համերգով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տոնախմբող շրջանավարտներին միացել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը շրջել է Ազատության հրապարակում, շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել շրջանավարտներին:

Օրվա գլխավոր միջոցառման ընթացքում հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտներին իրենց ելույթներով ողջունել են հայկական էստրադայի սիրված արտիստներն ու երգիչ-երգչուհիները: 

Վերջին զանգին նվիրված տոնական համերգային ծրագիրը շարունակվել է մինչև ուշ երեկո և եզրափակվել տոնական հրավառությամբ:






 

Լրահոս

Դիտել ավելին