Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը տեղափոխվել են հիվանդանոց

26 Մայիս, 2018 10:35
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Առաքելյանը իր վարած Lexus RX 330 մակնիշի 55 VA 554 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քարերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ 53-ամյա Արթուր Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Գ. Շամշյանի տեղեկությունններով՝ վարորդն ու վիրավորը աշխատում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Վ. Առաքելյանը՝ որպես վիրաբույժ, Ա. Գաբրիելյանը՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին