Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում Արմեն Սարգսյանը հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (լուսանկարներ)

26 Մայիս, 2018 10:15
Թբիլիսիում Արմեն Սարգսյանը հանդիպել է Բիձինա Իվանիշվիլիի հետ (լուսանկարներ)

Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նորընտիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ:

Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչպաետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։


 

Լրահոս

Դիտել ավելին