Կարևոր իրադարձություններ

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է սփյուռքահայերի վերաբերմունքը. «Ժողովուրդ»

26 Մայիս, 2018 09:54
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է սփյուռքահայերի վերաբերմունքը. «Ժողովուրդ»

«Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես փողի աղբյուր: Այդ ամենը զգալով՝ սփյուռքահայերը վերջին տարիներին ակնհայտ փոխել էին իրենց վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, պատահական չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամ ամեն տարի նախորդից ավելի քիչ գումար էր հա­վաքվում: Բայց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է նաև սփյուռքահայերի վերաբերմունքը, և հավատ կա նոր կառավարության հանդեպ: 

Սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը, որ ՀՀ իշխանությունների հան­դեպ քննադատական խոսքեր հնչեցրեց նախորդ տարվա Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Եվ անձերին եմ քննադատել, և համակարգին, և կազմակերպություններին, որովհետև մի այնպիսի անընդունելի, մարդկայնորեն անտանելի իրավիճակ էր, որ բոլորին էր հասնում քննադատու­թյուն»:

Հիմա, ըստ նրա, «Սփյուռքը զգալիորեն շատ ավելի կվստահի Նիկոլ Փաշինյանին ու Նոր Հայաստանին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին