Կարևոր իրադարձություններ

Մայիսի 25-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 ավտոմեքենա՝ 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակներ

26 Մայիս, 2018 10:01
Մայիսի 25-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 ավտոմեքենա՝ 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակներ

Երեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ։

«Նշենք, որ շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել: Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար»,– ասվում է Աշոտ Ահարոնյանի գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին