Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ստուգումները և խորհրդատվությունը պետք է սկսել հենց իրեն պատկանող օբյեկտներից․ ԱԻ նախարար․ «Փաստ»

26 Մայիս, 2018 09:09
Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ստուգումները և խորհրդատվությունը պետք է սկսել հենց իրեն պատկանող օբյեկտներից․ ԱԻ նախարար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը, ասեկոսեներ տարածվեցին, թե ամենայն հավանականությամբ Գագիկ Ծառուկյանին պատկանող հանրային օբյեկտները դուրս կմնան ԱԻՆ ստուգումների ցանկից: Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստ» օրաթերթը դիմեց ԱԻ նախարարին:

– Պարոն Ռոստոմյան, ստանձնելով ԱԻ նախարարի պաշտոնը,Դուք բազմիցս շեշտել եք, որ համակարգը պետք  է մաքրվի, իսկ կոռուպցիոն ռիսկերը հասցվեն նվազագույնի: Արդյոք ԱԻՆ–ը ստուգումներ կիրականացնի՞ Գագիկ Ծառուկյանին պատկանող առևտրաժամանցային կենտրոններում և գազալցակայաններում: 

– Գիտեք, երբ ասում ենք՝ ԱԻՆ–ը ստուգումներ է անցկացրել այս կամ այն հանրային վայրում, պետք չէ հասկանալ, թե մեր աշխատակիցները «տնտեսական դահիճի» դերում են հանդես գալու: Մեր կողմից իրականացվող ստուգումներն ու հրդեհատեխնիկական հետազոտություններն առավելապես միտված են տվյալ օբյեկտի հրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգի կատարելագործմանը: Գիտակից տնտեսվարողն ինքն էլ հասկանում է, որ անվտանգության կանոնների պահպանությու նը ոչ մի այն մարդկանց կյանքի և առողջության պահպանման գրավականն է, այլև՝ իր սեփական տնտեսության պահ պան ման երաշխիքը : Երբ Բարգավաճ Հայաստան կուսակցության նիստին քննարկվում էր ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելու իմ թեկնածությունը, Գագիկ Ծառուկյանն իր խոսքում շեշտեց, որ հանրային օբյեկտներին առաջադրվող անվտանգության պահանջների և նորմերի համապատասխանության ստուգումները և խորհրդատվությունը պետք  է սկսել հենց իրեն պատկանող օբյեկտներից: Օրենքի առաջ հավասարության սկզբունքը պետք է պահպանվի, միայն այդպես կկարողանանք կառուցել որակապես նոր հասարակական համակարգ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին