Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից, երբ մերժում է Արցախի հետ բա­նակցության հնարավորու­թյունը․ «Ժամանակ»

26 Մայիս, 2018 09:00
Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից, երբ մերժում է Արցախի հետ բա­նակցության հնարավորու­թյունը․ «Ժամանակ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե Երևանը պահանջում է Արցախի մասնակցություն բա­նակցությանը, ապա դա նշանակում է խաղաղ գործընթա­ցի ավարտ:

Մամեդյարովն այդպես անդ­րադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, Արցախի բանակցային լիար­ժեք կողմ լինելու մասին: Նիկոլ Փաշինյանն իրականում չի պահանջել Արցախի մասնակ­ցություն, ըստ այդմ, դրա մասին խոսելը նշանակում է նենգափոխել հարցը: Փաշինյանն ընդամենը հստակ արձանագ­րել է, որ Արցախի ճակատագ­րի վերաբերյալ լիարժեք կա­րող է բանակցել միայն Արցա­խը, ըստ այդմ, դրանից հրա­ժարվելն է խաղաղ գործընթա­ցից հրաժարում:          

Այսինքն՝ Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից, երբ մերժում է Արցախի հետ բա­նակցության հնարավորու­թյունը: Հայաստանի արտա­քին գործերի նոր նախարար Զոհրաբ Մնացականյանը նա­խօրեին հայտարարել է, որ ներկայումս կարևոր է վերներգրավումը բանակցային գործընթաց, իհարկե հայկա­կան շահերի, Արցախի անվ­տանգության և ինքնորոշման իրավունքի գերակայության պայմաններում:

Մնացականյանը վերներգրավման մասին խոսելով՝ անշուշտ նկատի ունի պարզապես նոր իշխանության հանգամանքը, քանի որ թե առաջին դեմքն է նոր, թե արտաքին գործերի նախարարը, ըստ այդմ, խնդիր կա բանակցային գործընթա­ցի մեջ մտնել բառի ավելի շատ բուն իմաստով, քանի որ կա մանրամասների իրազեկման խնդիր:

Մյուս կողմից, սակայն, հայ­կական կողմը ներկայումս հնարավորություն ունի մտնել գործընթացի մեջ ոչ միայն մանրամասներին տեղեկա­նալով, այլ նաև իր հետ բերե­լով նոր տարրեր ու մանրա­մասներ, նոր գաղափարներ ու շեշտադրումներ:Ավելին՝ ներգրավում կամ վերներգրավում անհրաժեշտ է հենց այդ տրամաբանությամբ, հենց սկզբից սահմանելով նոր իշ­խանության ամուր դիրքեր՝ ոչ թե կանգնելով հին իշխանու­թյան դիրքերին:

Ամուր էին դրանք, թե ոչ, դա այլ հարց է, բայց դրանք հին իշխանության դիրքերն էին և նոր իշխանությունը, իր նոր և ավելի ուժեղ ներքին դիրքե­րով, պետք է բանակցային գործընթաց մտնի այդ ներքի­նին համարժեք:

Այդ տեսանկյունից թերևս առնվազն անհրաժեշտ շեշտադրումների մակարդակում զինվել այն գաղափարով, որ Ադրբեջանն է տորպեդահա­րում խաղաղ գործընթացը ոչ միայն ռազմական շանտաժով ու հրադադարի խախտումնե­րով, այլ նաև խոչընդոտելով բանակցային լիարժեքությա­նը, այսինքն՝ Արցախի ներգ­րավմանը որպես լիարժեք կողմ: Իհարկե դա նվազա­գույնն է, որ պետք է առաջ մղի հայկական կողմը, սակայն խիստ կարևոր է մտնել գոր­ծընթաց նոր դիրքով, հակա­ռակ դեպքում, արդեն նախկին դիրքերում մտնելու պարա­գայում ավելի ու ավելի դժվար է լինելու փոխել դիրքը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին