Կարևոր իրադարձություններ

Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ»

26 Մայիս, 2018 08:35
Աղվան Վարդանյանը պաուզա է վերցրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը մարտի 1-ի իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարեց, որ միանձնյա որոշել է խախտել ՀՅԴ խմբակցության որոշումը և «դեմ» է քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Նա իր այդ քայլը բացատրեց նրանով, որ վատ կանխազգացում ունի, այդ պատճառով է նման որոշում կայացրել: Բայց հետաքրքիրն այն էր, որ նախկին ՀՅԴ-ականը մինչ այդ որևէ քաղաքական հատարարություն անելու ժամանակ հղում չէր կատարել իր ներքին ձայնին, բայց թե ինչն էր եղել պատճառը, որ այդ անգամ որոշեց կուսակցությանը դեմ գնալ ու ներքին ձայնով առաջնորդվել, այդպես էլ պարզ չդարձավ: Ինչպես և սպասվում էր, Վարդանյանի այդ հայտարարությունն իսկական խուճապային իրավիճակ պետք է առաջացներ կուսակցությունում:

Իրավիճակից դուրս գալու ելքը միակն էր, ինչն էլ կյանքի կոչվեց: Նա հեռացվեց կուսակցությունից և վայր դրեց իր մանդատը: Այդ օրից ի վեր Աղվան Վարդանյանը լռում է և այդպես էլ չպատասխանեց հարցին, թե արդյո՞ք իր նեքին ձայնն իրեն չի՞ խաբել: Նաև ուզում էինք ճշտել, թե որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ իրեն այդ քայլին դիմել համոզել են որոշ ՀՀԿ-ականներ:

Լռությունը խախտելու և հարցերի պատասխանը ստանալու համար «Փաստ»-ը դիմեց Ա.Վարդանյանին: «Տրամադրությունս հրաշալի է, բայց որևէ հարցի չեմ պատասխանում: Որոշ ժամանակ հետո կխոսենք»,- կարճ ասաց նախկին ՀՅԴ-ականը և անջատեց հեռախոսը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին