Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի. «Ժամանակ»

26 Մայիս, 2018 08:18
ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է, «Երկու օր առաջ Արմավիրի մարզ էր այցելել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որին դիմավորեցին մեծ շուքով: Բայց ամենատարօրինակն այն էր, որ դիմավորողների թվում էր նաև Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով ոչ միայն ողջագուրվեց Ծառուկյանի հետ այլ նաև նրան դիմում էր մեծ բարերար և բարեգործ տիտղոսներով:

Ընդամենը մեկ տարի առաջ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր խոչընդոտել Ծառուկյանի հանդիպումը արմավիրցի ընտրողների հետ:

ՀՀԿ-ական գյուղապետերի ու քաղաքապետերի պահվածքը, լավագույնս է ցույց տալիս, որ ՀՀԿ-ն որպես միասնական կառույց գոյություն չունի, այլ մնացել են իրականությունից կտրված մի խումբ մարդիկ»:

 

Լրահոս

Դիտել ավելին