Կարևոր իրադարձություններ

Մարզպետները ոտ ու ձեռ ընկած միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսի Փաշինյանի մոտ․ «Հրապարակ»

26 Մայիս, 2018 08:12
Մարզպետները ոտ ու ձեռ ընկած միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսի Փաշինյանի մոտ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», եւ մարզում լավ ցուցանիշ  են արձանագրել: Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երեւան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչերն ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսեն:

Մի շարք մարզպետների անգամ թվացել է, թե իրենց հարցերը լուծված են, կշարունակեն աշխատել, սակայն տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ բոլոր մարզպետների հրաժարականի մասին, սառը ցնցուղ է եղել նրանց համար: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին