Կարևոր իրադարձություններ

Որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ

25 Մայիս, 2018 23:48
Որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝ մայիսի 28-ին ժամը 8.30-ին։

Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ հորդորում ենք միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։ Հանդիսավոր միջոցառումը Սարդարապատի հուշահամալիրում սկսվելու է ժամը 11.00-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին