Կարևոր իրադարձություններ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում

25 Մայիս, 2018 23:38
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում

Մայիսի 25-ին՝ ժամը 19:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկի մոտ «Lexus RX330» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Վ. Ա., ծնված 1967 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով ուղևորն (Ա. Գ., ծնված 1965 թ.) անգիտակից վիճակում գտնվում է ավտոմեքենայի մեջ: 

Փրկարարները Ա. Գ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին