Կարևոր իրադարձություններ

Քոչարյանի վերադարձը տեղեկատվական ոլորտի անհաջող հնարք է

15 Հոկտեմբեր, 2015 10:01
Քոչարյանի վերադարձը տեղեկատվական ոլորտի անհաջող հնարք է

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ձեւավորման, արտահերթ նախագահական ընտրությունների և այլ թեմաների մասին Shabat.am-ը զրուցել է Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալա Վարուժան Ավետիսյանի հետ:

Ներկայացվեց նաև ռազմավարության եւ մարտավարության վերաբերյալ առաջին հայտարարությունը, որի համաձայն՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելով «Նոր Հայաստան»-ը պետք է հասնի Սերժ Սարգսյանի ու Կառավարության հրաժարականին: Այդ ընթացքում  կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, եւ անցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

-Պարո՛ն Ավետիսյան , եթե «Նոր Հայաստան» հասնի նրան, որ այժմյան իշխանությունները հրաժարական տան, դրանից չի շահի՞ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ քիչ հավանական չէ, որ նա կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:

Ռեժիմինն հեռացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին միտքը տեղեկատվական պայքարի ոլորտի անհաջող հնարք է: Նա և նրա նման ոճրագործները ոչ թե նախագահի թեկնածու են առաջադրվելու, այլ կանգնելու են դատարանի առաջ:  

-«Նոր Հայաստան» միասնական ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանն իր ելույթում խոսեց քաղաքացիական անհնազանդությունների մասին: Այսինքն՝ առաջիկայում կարելի է սպասել հանրահավաքի, այս առումով որոշումներ կայացվե՞լ են: Հանրահավաքի օրը հայտնի՞ է:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդրանիկ մամուլի ասուլիսի հաղորդագրության մեջ նշված է, որ Ճակատի սահմանած նպատակների իրագործման ակտիվ գործողությունների փուլը կմեկնարկի Երևանում անցկացվելիք համապետական հանրահավաքով: Հանրահավաքի օրը դեռևս չի որոշվել, բայց շուտով շուտով հայտնի կդառնա:

-Ժիրայր Սէֆիլյանն ասաց, որ ցանկալի կլինի, եթե իրենց միանա Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը: Որևէ նորությո՞ւն կա այս թեմայի վերաբերյալ, ընդունե՞լ են առաջարկը թե ոչ:

-Պարոն Սէֆիլյանը հրավիրեց նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչներին: Պարոն Փաշինյանը դեռևս հավատարիմ է համակարգի ներսում ինստիտուցիոնալ ընդդիմությւոն ձևավորելու և դրա միջոցով 2017-2018 թթ. հերթական ընտրություններին մասնակցելու ու հաղթելու վերաբերյալ իր կուսակցության ծրագրին: Իսկ մենք կարծում ենք, որ ժամանակը և իրադարձությունները նրան կբերեն մեր առաջարկած ծրագրին: Մեր երկիրն այսօր է կործանվում և այդ կործանման հատկանիշներն օրեցօր ավելի տեսանելի են դառնում ոչ միայն քաղաքական գործիչներին, այլև մեր բոլոր քաղաքացիներին:
Պարոն Դեմիրճյանի և ՀԱԿ-ի մեր գործընկերների հետ պարբերական շփումներ ունենք: Կոնկրետ այս հրավերին դեռևս նրանցից պատասխան չենք ստացել: Նրանց պարագայում նույնպես կարծում ենք, որ կյանքը բոլորիս կհավաքի նույն բևեռում:

-Նոր Հայաստան միասնական ճակատի շուրջ համախմբվածների թվում են նաև Ժառանգություն կուսակցության անդամները: Հաշվի առնելով նախկին քաղաքական ուժերի միավորումը “Խոսքը՝ Քառյակի, Եռյակի մասին է”, մտավախություն չկա, որ այդ ուժերի ներկայացուցիչները կարող են կրկնել իրենց քայլերը ասել է թե պառակտվեն:    

-Քառյակի կամ եռյակի ժամանակ պառակտումը տեղի է ունեցել ոչ Ժառանգության պատճառով: Բացի այդ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կառավարման մարմինը՝ Քաղաքական խորհուրդը, ձևավորվում և գործառում է որպես վերկուսակցական սկզբունքով բաց համակարգ: Ըստ էության դա ոչ թե կոնկրետ ուժերի, այլ ծրագրային հենքի վրա ստեղծված հարթակային ձևաչափ է, որտեղ ուժերի մուտքը կամ ելքը, որպես կանոն, չի կարող վճռորոշ լինել: Միշտ կլինի կորիզ, որը հավատարիմ կմնա ծրագրին և կպահպանի ձևաչափը: Ժառանգությունն այդ կորիզային ուժերից մեկն է:

 

Լրահոս

Դիտել ավելին