Կարևոր իրադարձություններ

Պուտինը խոստացել է չառաջադրվել երրորդ ժամկետում

25 Մայիս, 2018 23:08
Պուտինը խոստացել է չառաջադրվել երրորդ ժամկետում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է չառաջադրվել երրորդ ժամկետում և չխախտել ՌԴ Սահմանադրությունը, որն արգելում է ավելի քան երկու անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «Մեդուզա»-ն:

«Ես միշտ խստորեն հետևել եմ եւ հետևում եմ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը: Սահմանադրությունում հստակ գրված է`ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Այժմ իմ երկրորդ ժամկետն է: Ինչպես հիշում եք, մինչ այդ ես երկու անգամ նախագահ էի, հետո թողել եմ նախագահի պաշտոնը, որովհետեւ Սահմանադրությունը թույլ չի տալիս երրորդ անգամ ընտրվել: Ահա եւ վերջ: Ես մտադիր եմ ապագայում էլ հետեւել այս կանոնին», —Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է Պուտինը:

 

Լրահոս

Դիտել ավելին