Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ԵՄ երկրներին կոչ է արել խանգարել «Հյուսիսային հոսք»-ի գործարկմանը

25 Մայիս, 2018 23:00
ԱՄՆ-ն ԵՄ երկրներին կոչ է արել խանգարել «Հյուսիսային հոսք»-ի գործարկմանը

ԱՄՆ-ն կոչ Է անում Եվրամիության անդամ երկրներին՝ խոչընդոտել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործմանը: Այդ մասին մայիսի 25-ին հայտարարել Է ԵՄ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության գործերի հավատարմատար Էդամ Շուբը:

«ԱՄՆ-ը պաշտպանում Է Ուկրաինային, Լեհաստանին եւ ԵՄ-ի անդամ մյուս երկրներին, որոնք ռուսական գազը որպես սպառնալիք են դիտարկում ազգային անվտանգությանը: Մենք հորդորում ենք ԵՄ-ի բոլոր անդամներին՝ միանալ այս քաղաքականությանը, որը պետությունները վարում են Ատլանտիկայի երկու կողմերում՝ «Հյուսիսային հոսք-2»-ին խոչընդոտելու եւ ուկրաինական գազի տարանցման ապագան պաշտպանելու համար»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելի Էներգետիկական խորհրդաժողովում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին