Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայում MH 17 օդանավի խոցման մեջ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները

25 Մայիս, 2018 21:46
Պուտինը մեկնաբանել է Ուկրաինայում MH 17 օդանավի խոցման մեջ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները

Հրթիռը, որն Ուկրաինայի արևելքում խոցել է մալայզիական MH 17 Boeing-ը, չի պատկանել Ռուսաստանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կրկնում եմ, որ այնտեղ մի քանի վարկած կա, այդ թվում և այն վարկածը, որ ուկրաինական բանակին պատկանող հրթիռ է: Սակայն կրկնում եմ՝ չկա մի բան, որ մեզ վստահություն կներշնչեր վերջնական արդյունքների վերաբերյալ, և դա չի լինի առանց հետաքննությանը մեր լիակատար մասնակցության»,- ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում: 

Նա հավելել է, որ Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել հետաքննությանը, իսկ փաստարկները, որոնք երկիրն առաջարկում է, չի ընդունում հետաքննությունը վարող հանձնաժողովը:

Միևնույն ժամանակ, նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինան չի կատարել իր պարտավորություններն օդային տարածքը փակելու հարցում:


Հիշեցնենք, որ Միջազգային քննչական խումբը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից ենթադրաբար Ուկրաինայի արևելքում կործանվել է մալայզիական ինքնաթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին: 

Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի երկնքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին