Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

25 Մայիս, 2018 21:07
Մադուրոն մեղադրել է ԱՄՆ-ին Վենեսուելայում ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները ցանկանում են «կործանել Բոլիվարյան հեղափոխությունը» և ծրագրել են ռազմական հեղաշրջում իրականացնել: Այս մասին հաղորդում է Globovision հեռուստաալիքը:

Երկրի ղեկավարը զգուշացրել է, որ ոչ ոք չպետք է փորձի ոչնչացնել «սրբազան միասնությունը» զինվորականների շարքերում, որոնք կարգապահ են և «հավատարիմ են նախագահին»:

 

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է, որ ԱՄՆ դիվանագետները լքեն երկիրը՝ ընտրություններից հետո հանրապետության դեմ տնտեսական պատժամիջոցների ուժեղացման պատճառով: Վաշինգտոնը հայելային գործողություններ է ձեռնարկել՝ արտաքսելով վենեսուելացի երկու դիվանագետի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին