Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,46
    7,71

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Մեզ համար կարևորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է. ԱԺ նախագահը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին

25 Մայիս, 2018 20:55
Մեզ համար կարևորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է. ԱԺ նախագահը՝ ԵԽԽՎ համազեկուցողներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 25-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Յուլիա Լյովոչկինային, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի` Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին զարգացումներին: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած իրադարձությունները վկայում են մեր երկրի` ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելու մասին: «Մեզ համար կարևորը երկրում կայունության ու անվտանգության ապահովումն է»,-ասել է ԱԺ նախագահը:

Արա Բաբլոյանի խոսքով` Հայաստանն այս տարիների ընթացքում քայլ առ քայլ իրականացրել է Եվրոպայի առջեւ ստանձնած պարտավորությունները եւ հաստատակամ է համագործակցությունն առավել ընդլայնելու ու զարգացնելու հարցում:

Յուլիա Լյովոչկինան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է այն փաստը, որ Հայաստանում ներքաղաքական խնդիրը հանգուցալուծում ստացավ փոխըմբռնման եւ խաղաղ ճանապարհով:

Հյուրի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցերին:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է մինչ այս կատարված աշխատանքը` հավելելով, որ բարեփոխումները շարունակական են լինելու: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ մասնավորապես կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես եղել է եւ կլինի ուշադրության կենտրոնում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ ԱԺ նախագահն ասել է. «Բոլոր հարցերը պետք է լուծվեն քննարկումների սեղանի շուրջ` քաղաքական ուժերի փոխհամաձայնության արդյունքում: Մեզ համար առանցքայինն ազգային շահն է, որը վեր է ամեն ինչից»:

Արա Բաբլոյանը նշել է, որ կառավարության այն ծրագրերը, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը, կստանան խորհրդարանական մեծամասնության աջակցությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին