Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    556
    564

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կիևի դատարանը հերթական անգամ կալանք է սահմանել Ավակովի որդու գույքի նկատմամբ

25 Մայիս, 2018 20:48
Կիևի դատարանը հերթական անգամ կալանք է սահմանել Ավակովի որդու գույքի նկատմամբ

Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը ՆԳՆ-ի համար ուսապարկերի ձեռքբերման հարցով քրեական վարույթի շրջանակներում կրկին կալանք է սահմանել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդու՝ Ալեքսանդրի գույքի նկատմամբ:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է դատարանի՝ մայիսի 25-ին կայացրած որոշման մեջ:

 
 
Реклама 10

«Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի խուզարկուի միջնորդությունը բավարարվել է: Կալանք սահմանել Ալեքսանդր Ավակովի սեփականության տակ գտնվող գույքի նկատմամբ», - ասվում է դատավճռում:  

Մասնավորապես, դատարանը կալանք է սահմանել 3 ավտոկայանատեղիի, 2 բնակարանի և «Ինվեստոր» ձեռնարկության՝ Ավակովի որդուն պատկանող բաժնետոմսերի նկատմամբ:                                                              

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սոլոմենսկի շրջանային դատարանը չեղարկել էր Ալեքսանդրի գույքի նկատմամբ կրկնակի սահմանված կալանքը


Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի աշխատակիցներն Ալեքսանդր Ավակովին ձերբակալել են 2017-ի հոկտեմբերին: Նրան կասկածում են Ազգային գվարդիային արհեստականորեն բարձրացված գներով ուսապարկեր մատակարարելու մեջ: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին