Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության թեման այլևս չի շոշափվի ռուսական հեռուստաեթերում

25 Մայիս, 2018 20:40
Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության թեման այլևս չի շոշափվի ռուսական հեռուստաեթերում

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և դերասանի ընտանիքի մտերիմների մասնակցությամբ թոք-շոուները կհեռացվեն ռուսական հեռուստաեթերից:

Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, НТВ հեռուստաալիքի աշխատակիցները տեղեկացրել են, որ Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության թեման այլևս չի շոշոփվի հեռուստաալիքի թոք-շոուներում:

Հեռուստաալիքի աշխատակիցները նշել են, որ այդ որոշումը կայացվել է «վերևից ստացված» զանգից հետո:

Հաղորդվում է նաև, որ Առաջին ալիքի ղեկավարությունը նույնպես հրաժարվել է Ջիգարխանյանի թեմայից՝ դերասանի առողջությունը պահպանելու համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր մայիսի 16-ին, և այժմ նախատեսում է վերականգնողական բուժում ստանալ մերձմոսկովյան առողջարանում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին