Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Սարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին»

25 Մայիս, 2018 20:00
Սարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին»

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավաության դատարանի՝ Նոր Նորքի տարածքում գտնվող նստավայրում նորանշանակ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ սկսվեց Օնիկ Մկրտչյանի գործով դատական քննությունը:

27-ամյա Օնիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ին Երևանում՝ Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի դիմաց, Օնիկ Մկրտչյանը վիճաբանել է 1953 թվականին ծնված Գագիկ Հովհաննիսյանի հետ:

Վերջինս հայտնի էր «Կուճի» մականունով: Ըստ տեղեկությունների՝ տուժողը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, այդ թվում նաև՝ իր եղբոր սպանության համար…

Ըստ այս գործով առաջադրված մեղադրանքի՝ դեպքի օրը, ժամը 12-ի սահմաններում իր տան առաջ գտնվող 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանը անհասցե հայհոյանքներ է տվել: Օնիկ Մկրտչյանը նրան դիտողություն է արել, ինչի արդյուքում վիճաբանություն է առաջացել:

Վիճաբանության ժամանակ Օնիկ Մկրտչյանը, ըստ մեղադրանքի, սևեռվող շեղբ ունեցող զսպանակային ծալովի դանակով հարվածներ է հասցրել Գագիկ Հովհաննիսյանին, պատճառել է ծանր վնասվածքներ ձախ քունքային շրջանում, կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, վնասել է տուժողի սրտապարկը, սիրտը:

Տուժողի դիակը հայտնաբերվել է իր տանը՝ խոհանոցի հատակին:

Ստացած վնասվածքներից Գագիկ Հովհաննիսյանը մահացել է:

Օնիկ Մկրտչյանը դատարանում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելի մանրամասն ամբաստանյալն իր դիրքորոշումը կհայտնի գործի քննության ընթացքում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին