Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

25 Մայիս, 2018 19:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Ողջունում եմ Ձեր ցանկությունը՝ ամրապնդելու Հայաստանի դիրքը որպես ժողովրդավարական պետություն, որում հիմնովին ամրագրված են մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության սկզբունքները: Դուք կարող եք ակնկալել Միացյալ Թագավորության գործնական աջակցությունն ուղղված այս ոլորտում Ձեր ջանքերի իրականացմանը: Մենք պատրաստ ենք մեր փորձառությունը փոխանցել Ձեր կառավարությանը, պետական հաստատություններին և քաղաքացիական հասարակությանը՝ Հայաստանի և հայ ժողովրդի պայծառ ապագան կերտելու ճանապարհին:

Միացյալ Թագավորության և Հայաստանի երկկողմ հարաբերություններն արդեն իսկ ամուր են, սակայն կցանկանայի տեսնել դրանց հետագա ամրապնդումը, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և միջխորհրդարանական համագործակցության ոլորտներում: Հուսով եմ` կարող ենք համատեղ աշխատել միջազգային ասպարեզում՝ համաշխարհային մարտահրավերները դիմագրավելու, համընդհանուր արժեքները խթանելու և օրինահենք միջազգային համակարգն ամրապնդելու ուղղությամբ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին