Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ

25 Մայիս, 2018 19:20
Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մեջ ոչ մի դանդաղում չկա, ֆինանսական, ներդրումային ու առեւտրական բոլոր նախագծերը մնում են սեղանին: Այդ մասին, մայիսի 25-ին ՏԱՍՍ-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Մենք չենք դադարեցրել ու չենք դանդաղեցրել համագործակցությունը (Հայաստանի հետ),-ասել Է դիվանագետը:-Երբ կայացավ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի հետ, հաստատվեց, որ ամեն ինչ պահպանվում Է: Վեկտորն ու դինամիկան նույնն են»:

«Չեմ կարող խոսել հնարավոր բոլոր նախագծերի յուրահատկության մասին,-նշել Է Պանկինը,- բայց բոլոր նախագծերը, որոնք վերաբերում են ֆինանսական, առեւտրական, ներդրումային, հումանիտար փոխագործակցությանը, սեղանին են: Այսինքն՝ ոչ մի շեղում կամ մասշտաբների կրճատում տեղի չի ունենում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին