Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    559
    567

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35-ներ մատակարարելուց

25 Մայիս, 2018 18:42
Թուրքիան կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35-ներ մատակարարելուց

Թուրքիան կարող Է պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե Վաշինգտոնը հրաժարվի Անկարային հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ մատակարարելուց: Նման հնարավորության մասին մայիսի 25-ին հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը։

«Եթե նման քայլեր արվեն, ապա մենք հարկադրված կլինենք դրանց պատասխանել»,- ասել Է նա՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այն նորությունը, որ ԱՄՆ-ի Կոնգրեսում ցանկանում են Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարումներն արգելել ռուսական C-400 գնելու պատճառով:

Մայիսի 25-ին հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Պենտագոնի բյուջեի մասին օրինագիծ Է ընդունել 2019 ֆինանսական տարվա համար:

Այն պաշտպանության նախարարին զրկում Է Թուրքիային ամերիկյան զենքի մատակարարմանը հավանություն տալու հնարավորությունից, առանց Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման վերաբերյալ հատուկ զեկույցի տրամադրման: Թուրքիան ավելի վաղ հայտարարել Է ավելի քան հարյուր F-35A կործանիչ գնելու մտադրության մասին: Ամերիկացի օրենսդիրների կողմից առաջարկվող միջոցը կարող Է լրջորեն խանգարել այդ պարտավորագրին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին