Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Դատախազության առաքելությունը եղել է իրավունքի գերակայության ապահովումը. Արթուր Դավթյան

25 Մայիս, 2018 18:14
Դատախազության առաքելությունը եղել է իրավունքի գերակայության ապահովումը. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին: 

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանում տեղի ունեցած զանգվածային միջոցառումների ընթացքում մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների քրեաիրավական պաշտպանությանը, արձանագրված առերևույթ հանցագործության դեպքերով ընթացող քննությունների օբյեկտիվությանն ու լիարժեքությանը, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողությանը վերաբերող հարցեր: 

Արթուր Դավթյանը նշել է, որ իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում ՀՀ դատախազության առաքելությունը եղել է իրավունքի գերակայության ապահովումը: 

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ զանգվածային միջոցառումների ընթացքում դատախազությանը հայտնի դարձած հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր դեպքերով՝ կապված ինչպես հավաքներն առանձին դեպքերում օրենքի պահանջների խախտմամբ անցկացնելու,  այնպես էլ քաղաքացիական անձանց կողմից հավաքի մասնակիցների իրավունքների խախտման, ոստիկանության ծառայողների կողմից նրանց նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության միջոցներ կիրառելու, լիազորություններն անցնելու հետ, պարտադիր նախաձեռնվել են վարույթներ, ոստիկանության բաժիններում դատախազների անմիջական մասնակցությամբ հսկողություն է իրականացվել քաղաքացիների իրավունքների պաշտպանության նկատմամբ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հավաքների ընթացքը լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը համարժեք իրավական գնահատականի արժանացնելուն: 

Համազեկուցողները հետաքրքրվել են քրեական վարույթներով իրականացվող քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հասարակական առանձին շրջանակներից ստացած ազդակներից: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունն այն մարմինն է, որ պետք է ապահովի քրեական վարույթի ընթացքում բոլոր գործողությունների, այդ թվում քրեական հետապնդման լիարժեք համապատասխանությունն օրենքին: Դատախազության անկախության սահմանադրական երաշխիքները լիարժեք հնարավորություն են տալիս հետևելու, որպեսզի ապօրինի հետապնդում չիրականացվի: Հավաստիացվել է, որ նման ռիսկերը բացառվում են: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանրապետությունում ընթացող դատաիրավական բարեփոխումների ընթացքի, տեսլականների մասին: 

ՀՀ գլխավոր դատախազը արժևորել է ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի դատախազության երկարամյա համագործակցության շոշափելի արդյունքները՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակական կլինի:  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին