Կարևոր իրադարձություններ

Նախագահն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

25 Մայիս, 2018 16:50
Նախագահն իր աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձից 10 մլն դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այդ մասին հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ:

«Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ եղել: Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը, բարձր վերաբերմունքը, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից 10 մլն դրամ կնվիրաբերեմ Հայաստան համահայկական հիմնադրամին»,-ասաց Արմեն Սարգսյանը: 

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի առթիվ: Նախագահի խոսքով՝ առաջին հանրապետության շնորհիվ վերականգնվեց մեր կորսված և հարյուրավոր տարիներով սպասված պետականությունը, միաժամանակ, այն հիմք հանդիսացավ Հայաստանի հաջորդ հանրապետության համար: Եթե չլիներ առաջին հանրապետությունը, շատ դժվար էր լինելու Խորհրդային Հայաստանի ստեղծումը: Մեծ հաջողություններ արձանագրելով տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն իր հերթին դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքը: «Մենք ապրում ենք երրորդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասել է նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին