Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է աջակցել առողջապահական ոլորտի բարեփոխումներին

25 Մայիս, 2018 16:29
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը  պատրաստ է աջակցել  առողջապահական ոլորտի բարեփոխումներին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պատրաստ է աջակցել հայաստանյան առողջապահական ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը:  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպմանը ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն շեշտել է իրենց պատրաստակամությունը՝  ֆինանսավորել առողջապահական նոր, երկարաժամկետ ծրագրեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մեր մասնակցությունը կախված է մասնավոր ներդրումներից: Եթե դա լինի, պատրաստակամ ենք սերտորեն աշխատել: Սա այն ուղղությունն է, որտեղ կարող ենք արդյունավետ գործակցել»,-շեշտել է Դմիտրի Գվինդաձեն:

Արսեն Թորոսյանը փոխանցել  է, որ համակարգում նոր ներդրումների ազդակներ, առաջարկներ արդեն ստացվում են: «Այժմ խնդիր է դրված դրանք ճիշտ ուղղորդելու եւ համակարգելու, որպեսզի նպատակային հասնեն իրական խնդիրների արդյունավետ լուծմանը, նույնիսկ ամենանեղ ուղիներով»,-նշել է նախարարը:

Հայաստանյան առողջապահական համակարգը բարեփոխումների ուղու վրա է, եւ այս առումով Թորոսյանն առանձնացրել է  ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը: Արդեն ընթացքի մեջ է պետական ծառայողների համար ապահովագրական փորձնական ծրագիրը, իսկ առաջիկայում այն կընդլայնվի՝ ներառելով բնակչության կոնկրետ խմբից եւս շուրջ 600 հազար մարդու: «Սա բոլոր խնդիրները չի լուծում, բայց մեծապես փոխում է այս առումով վիճակը: Աստիճանաբար, առաջիկա 3-4 տարվա ընթացքում կհասնենք ապահովագրական ավելի լայն ծածկույթի: Փորձը ցույց է տալիս, որ փոփոխությունները միանգամից անելու քայլերը նվազ հաջողություններ են գրանցում»,-նկատել է առողջապահության նախարարը:

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը, նկատի ունենալով իր աշխատանքային փորձը, առաջարկել է անձնապես օժանդակել ու խորհրդատվություն տրամադրել համակարգային բարեփոխումների ուղղությամբ: Նախարարը սիրով համաձայնել է առաջարկին:

Արսեն Թորոսյանը նաեւ կարեւորել է, ի դեմս ՎԶԵԲ-ի, կայուն ֆինանսական գործընկեր ունենալու հանգամանքը: «Պատրաստ ենք շատ ավելին անել»,-արձագանքելով նախարարին՝ շեշտել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին