Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    555
    563

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը

25 Մայիս, 2018 16:11
ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը

Մայիսի 23-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից ներկրումներ իրականացնող մի խումբ տնտեսվարողներ հրաժարվել են օրենդրությամբ սահմանված կարգով մաքսազերծել ներկրված բեռների մի մասը: Ավելին, անհիմն պահանջել են նվազեցնել նաև մաքսային ձևակերպումների համար օրենքով նախատեսված վճարումների չափը: Անցակետում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո, ի վերջո, տնտեսվարողները կատարել են մաքսային մարմնի օրինական պահանջը և ամբողջ բեռը ձևակերպել սահմանված կարգով:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Փաստորեն, տնտեսվարողների նման վարքագծի պատճառով խոչընդոտվել է անցակետի բնականոն աշխատանքը: Հետագայում նման դեպքերից խուսափելու նպատակով, պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կարգը, բոլոր գործընթացներն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում՝ ապահովելով ընթացակարգերի պատշաճ կատարումը և զերծ մնալ անհարկի շահարկումներից՝ ժողովրդավարությունը չհավասարեցնելով ամբոխավարությանը:

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ մաքսային մարմնի կողմից արհեստական խոչընդոտների առաջացման դեպքում քաղաքացիները կարող են անմիջապես ահազանգել կոմիտեի ղեկավարությանը՝ գրավոր կամ թեժ գծի միջոցով:

Պետական եկամուտների կոմիտեն կատարում է օրենքով իրեն վերապահված պարտականությունները և պատրաստակամ է օրենսդրության շրջանակում անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին