Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու պահանջը ուղղակի «ծիծաղելի է». Մամեդյարով

25 Մայիս, 2018 14:42
Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացում ներգրավելու պահանջը ուղղակի «ծիծաղելի է». Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «զավեշտալի» է համարել հայկական կողմի ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում  Լեռնային Ղարաբաղին ներգրավելու պահանջը, այս մասին հայտնում է interfax.az-ը:

Մամեդյարովը նշեց, թե այդ առաջարկը խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է տապալել խաղաղ գործընթացը.

«Փարիզում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ ես նրանց ասացի, որ նման պահանջը ծիծաղելի է»,-ասաց Էլմար Մամեդյարովը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ՝ «բնականաբար, տարածքային ամբողջականության վերականգնումից հետո»:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային սեղանի շուրջ:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին