Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումը

25 Մայիս, 2018 13:31
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԶՈՒ շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակումը

Այսօր՝ մայիսի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանի  նշանակմանը:

Փաշինյանի խոսքով՝ Զինված ուժերում բազմաթիվ սպաներ կային, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել, այդ թվում՝ ԶՈՒ գլխավոր շտաբում:

«Զինված ուժերում բազմաթիվ սպաներ կային, ովքեր կարող էին այդ պաշտոնը զբաղեցնել այդ թվում նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբում, բայց այդ պաշտոնը կարող է զբաղեցնել մեկ անձ եւ իմ ընտրությունը կանգ է առել Արտակ Դավթյանի վրա՝ հաշվի առնելով բազմաթիվ գործոններ եւ այդ գործոններից  ամենեւին էլ երկրոդական չէ Արտակ Դավթյանի նվիրված, հետեւողական եւ ազնիվ ծառայությունը»,- նշել է վարչապետը:

Նշենք, որ Արտակ Դավթյանը եղել է ԳՇ օպերատիվ վարչության պետ, իսկ 2017թ. սեպտեմբերի 28-ին նշանակվել էր պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար։

 

Լրահոս

Դիտել ավելին