Կարևոր իրադարձություններ

Կիրկորովը պատմել է, թե ինչու իրեն հայ չի համարում

25 Մայիս, 2018 13:25
Կիրկորովը պատմել է, թե ինչու իրեն հայ չի համարում

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը հյուրընկալվել է հայտնի ռուս ռեփեր Բաստայի Gazlive հաղորդմանը, որտեղ խոսել է այն մասին, թե ինչու չի ընդունում, որ հայ է: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:

«Երաժշտության մեջ արվեստագետների ազգությունը կարեւոր չէ: Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ: Միեւնույն ժամանակ, բոլորն ուզում են, որ ես պատկանեմ իրենց ազգությանը: Օրինակ, այս պահի դրությամբ ես մոլդովացի եմ, քանի որ ես աշխատում եմ մոլդովացի արվեստագետների հետ: Ես եղել եմ ուկրաինացի, բելառուս, երբ աշխատել եմ այդ երկրների արվեստագետների հետ: Ես միջազգային եմ, իմ ազգությունը նշանակություն չունի»,- ասել է Կիրկորովը: 

Ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, որ Կիրկորովի, Թինա Կանդելակիի և Միշա Գալուստյանի համատեղ լուսանկարը, որը մակագրված էր «Клан Сопрано», սոցցանցերում բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել՝ կապված Կիրկորովի ծագման հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին