Կարևոր իրադարձություններ

«Բռնապետը». Էրդողանը հայտնվել է ֆրանսիական ամսագրի շապիկին (լուսանկար)

25 Մայիս, 2018 13:26
«Բռնապետը». Էրդողանը հայտնվել է ֆրանսիական ամսագրի շապիկին (լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է ֆրանսիական «Le Point»  հայտնի հանդեսի շապիկին, այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը: Հանդեսի հերթական համարում պատկերվել է Թուրքիայի նախագահի լուսանկարը՝ հետևյալ գրությամբ. «Բռնապետը. Որքան հեռու կգնա Էրդողանը»։

Տեղի ունեցածը խիստ դժգոհություն է առաջացրել Թուրքիայի ղեկավար շրջանակներում։

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն է արել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ  Քալընը։

«Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։  Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզանից հրահանգ էր ստանում։ Բռնապետ ասելով՝ հնարավոր չէ վերադարձնել այն օրերը»,-նշել է  Քալընը «Twitter»-ում կատարած գրառման մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին