Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ`քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով պետք է հասնենք համաձայնության, որ ունենանք խորհրդարանը ցրելու մեխանիզմ. Է. Մարուքյան

25 Մայիս, 2018 12:26
Կարծում եմ`քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով պետք է հասնենք համաձայնության, որ ունենանք խորհրդարանը ցրելու մեխանիզմ.  Է. Մարուքյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ԸՕ-ի շուրջ քննարկումները տարվում են, սակայն չգիտի` ովքեր են ներգրավված այդ խմբում:

«Այսօր պետք է խոսենք Դանիել Իոաննիսյանի հետ, ով զբաղվում է այս հարցով: Խոսել ենք վարչապետի հետ, ես ներկայացրել եմ մեր նախնական մոտեցումները: Երբ կլինի մեր հանդիպումը համապատասխան խմբի հետ, կարող ենք առարկայական քննարկել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: 
Պատգամավորը նշեց, որ իրենք ուզում են  ռեյտինգային ընտրական համակարգը հանվի, ընտրողների ցուցակները մաքրվեն, ընտրողների իդենտիֆիկացիայի համակարգ ներդրվի:

«Մենք պետք է անդրադառնանք քրեական օրենսգրքին՝ խստացնելով պատիժները, անդրադառնանք կուսակցությունների մասին օրենքին, որ ֆինանսավորումը չլինի ստվերային, փոքր ու միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը, գործարարները պետք է կարողանան բանկային փոխանցմամբ աջակցել այն կուսակցությանը, որին ցանկանում են աջակցել: Սա կհանգեցնի քաղաքական համակարգի առողջացման, կիմանանք, թե ուր ուժերը որ խմբերի շահեր են ներկայացնում»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով` պետք է ունենանք այնպիսի ԸՕ, որ բոլորը հնարավորություն ունենան ակտիվ կամ պասիվ մասնակցություն ունենալ ընտրություններին:

Հարցին՝ աշնանը հնարավո՞ր է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչպիսի՞ իրավական ճանապարհ կա դրանք անցկացնելու համար, երբ ՀՀԿ-ն կարծես դեմ է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ քաղաքական լայն կոնսուլտացիաների միջոցով մենք պետք է հասնենք համաձայնության, որ ունենանք մեխանիզմ՝ խորհրդարանը ցրելու: Մենք պետք է ունենանք հնարավորություն ընտրական օրենսգիրքը ընդունելու, որի համար մեզ պետք է 63 ձայն: Մեզ պետք է լայն կոնսոլիդացիա, կոնսենսուս՝ այս խնդիրների լուծման շուրջ: ՀՀԿ-ն ասում է, որ օրակարգում չունի նման հարց, որովհետև դեռևս չկան կոնսուլտացիաներ: Երբ կլինեն կոնսուլտացիաներ, գանք համաձայնության, այո, աշնանը կարող ենք անցկացնել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին