Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանում համաներում է շնորհվել 600 բանտարկյալի»

25 Մայիս, 2018 11:01
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ադրբեջանում համաներում է շնորհվել 600 բանտարկյալի»

 

Ադրբեջանում համաներում է շնորհվել 600 բանտարկյալի: Քանի որ ռազմական նշանակության գլխավոր բոլոր պաշտոնները զբաղեցված են ու նշանակված գործիչները արդեն սկսելու են ծառայություն իրականացնել, ապա պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի , թե այս համաներումը ինչ կտա մեզ:

Հիշեցնեմ, որ 2016 թվականի ապրիլ ամսից առաջ նույնպես համաներում հայտարարվեց և մի շարք հանցագործներ հատուկ բանտերից դուրս եկան, որպեսզի մասնակցեն մարտական գործողություններին: Դրանցից շատերը մարդասպաններ և ծանր հանցագործությունների համար դատապարտվածներ էին, որոնք համաձայնության եկան երկրի ղեկավարության հետ և իրենց անազատությունը փոխարինեցին մարտերի մասնակցելով, այնտեղ էլ կամ կսպանվեին, կամ կվերադառնային տուն: Մարտերի ամենադաժան վայրերում հենց հանցագործներից կազմված ջոկատներն են կռվել՝ ահաբեկչական և վարձկան զորքերի հետ միասին:

Ադրբեջանի նախագահը կրկին սկսել է խոսել իբր հայերի կողմից օկուպացրած տարածքների մասին ու կրկին հայտարարում է, որ հարցը այսպես չի մնալու: Այս պահին հատկապես ուշադրության կենտրոնում պետք է պահվի այս փաստը ու պետք է հետևել, թե Ալիևը ինչպես է փորձում օգտագործել այդ հանցագործներին:

 

Լրահոս

Դիտել ավելին