Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջության նոր պետ է հարկավոր. հերթը հասավ կոմիտեներին. «Հրապարակ»

25 Մայիս, 2018 10:20
Զբոսաշրջության նոր պետ է հարկավոր. հերթը հասավ կոմիտեներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախարարություններում առաջին դեմքերի փոփոխություններից հետո հերթը կհասնի կոմիտեներին: Տուրօպերատորները հույս ունեն, որ նորանշանակ վարչապետը պաշտոնանկ կանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին՝ գրող Պերճ Զեյթունցյանի դստերը, կոմիտեի ղեկավար անձնակազմին, քանի որ նրանք ոլորտից գլուխ չեն հանում:

Մեր տեղեկություններով՝ ֆեյսբուքում կա տուրիզմի փակ խումբ, որտեղ բոլորը ոլորտի աշխատողներ են, կիսվում են իրենց խնդիրներով, պարբե­րաբար «մայրուղի» հանում Զարմինե Զեյթունցյանին:

Մասնավորապես՝ հեղափոխության օրերին՝ մայիսի 3-ին, Զեյթունցյանը հայտարարել էր, թե շուրջ 40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, տեսել են՝ ճանա­պարհը փակ է, հետ են գնացել: Այս հայտարարությունը բուռն քննարկ­վել է խմբում, կոմիտեի ղեկավարին սխալ են հանել:

«Հատկապես հեղափոխության օրերին խմբում ակտիվ գրվում էր, թե ով որտեղ ինչ խնդիր ունի, որպեսզի միմյանց օգնենք:

Ու նման խնդրի դեպքում մենք միանշա­նակ ավելի շուտ կիմանայինք, քան Զարմինեն:

Եվ հետո, մեր օդանավա­կայանում չվերթներն այդպիսի արա­գությամբ չեն կազմակերպվում, որ ցանկացած պահի նստես ինքնաթիռ, թռնես»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին