Կարևոր իրադարձություններ

Անվտանգության բլոկի առաջին շերտը փակվեց. «Ժամանակ»

25 Մայիս, 2018 10:31
Անվտանգության բլոկի առաջին շերտը փակվեց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին պաշտոնից ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխա­վոր շտաբի պետը, որը թիվ մեկ զինվորական պաշտոնն է Հայաստանում:

Այդ պաշտոնում Մովսես Հակոբյանին փոխարինել է հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Մովսես Հակոբյանը տեղափոխվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնին:

ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ թիվ մեկ զինվորական պաշտոնյայի փոփոխությունը, թերևս, պետք է վաղ թե ուշ մտներ Հայաստանի նոր իրավիճակի օրակարգ, քանի որ խոսքը առանցքային նշանակություն ունեցող պաշտոնի մասին է:

Մյուս կողմից, սակայն, միանգամայն հասկա­նալի է, որ ի տարբերություն նույնիսկ պաշտպանության նախարարի քաղաքական պաշտոնի, այս դեպքում նշանակումը չի կարող լինել թիմա­յին սկզբունքով, և այստեղ գերազանցապես, բա­ցառապես պահանջվում է ռազմաքաղաքական համարժեքություն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին