Կարևոր իրադարձություններ

Լևանդովսկին կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում

15 Հոկտեմբեր, 2015 10:31
Լևանդովսկին կհայտնվի Գինեսի ռեկորդների գրքում

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ներառվելու է Գինեսի ռեկորդների գրքի հերթական հրատարակությունում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild-ը՝ նշելով, որ դրա պատճառը «Բավարիայի» ֆուտբոլիստի պենտա-թրիկն է «Վոլֆսբուրգի» հետ խաղում: Հիշեցնենք, որ Գվարդիոլայի սաները 0:1 հաշվով զիջում էին խաղի ընթացքում, իսկ փոխարինման դուրս եկած Լևանդովսկին 9 րոպեների ընթացքում 5 գոլի հեղինակ դարձավ:

Լևանդովսկին Գինեսի ռեկորդների գրքում կներառվի որպես համաշխարհային ֆուտբոլում ամենաարագ հեթ-թրիկի, պոկերի ու պենտա-թրիկի հեղինակ՝ ամենակարճ ժամանակահատվածում:

 

Լրահոս

Դիտել ավելին