Կարևոր իրադարձություններ

Երևանում մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել. Վերջին զանգի արարողությանը մասնակցող վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

25 Մայիս, 2018 10:18
Երևանում մեքենան բախվել է կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվել.  Վերջին զանգի արարողությանը մասնակցող վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

Երևանում այսօր՝ ժամը 08։00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 24 GM 024 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածից դեպի 5-րդ զանգված տանող ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի բետոնե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

shamshyan.com-ի հաղորդմամբ` վթարի հետևանքով 2 հոգի՝ Երևանի բնակիչներ, 17-ամյա Սերգեյ Մկրտչյանն ու 18-ամյա Ավագ Ամիրջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը եղել է Ա. Ամիրջանյանը, ով ուղևորի հետ մասնակցելիս է եղել Վերջին զանգի արարողությանը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին