Կարևոր իրադարձություններ

«ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից. «Ժամանակ»

25 Մայիս, 2018 09:48
«ՀՀԿ-ի զալոժնիկը». Ռուստամ Գասպարյանը պնդում է, թե իրեն ստիպել են դուրս գալ ԲՀԿ-ից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը պարզվում է հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն լքել է ՀՀԿ-ի սպառնալիքների պատճառով:

«Գագիկ Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները երբեք վատ չեն եղել։ Մենք ընկերներ ենք, մենք բարեկամներ ենք։ Մեր մեջ այն ժամանակ եղել է պայմանավորվածություն։ Եվ ես հիմա առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ ԲՀԿ-ից դուրս գալու ժամանակ ես Ծառուկյանի հետ ունեցել եմ պայմանավորվածություն։

Այդ ժամանակ, եթե հիշում եք, իմ տղային հետապնդում էին։ Իմ տղան այդ օրերին զալոժնիկ էր ՀՀԿ-ի ձեռքում։ Իմ դեմ պայման էր դրվել հրաժարվել ԲՀԿ-ից։ Եվ դուք հիշում եք, որ այդ ժամանակ Ծառուկյանը նույնպես փակեց իր քաղաքական էջը։

Ես այդ օրերին գնացի Ծառուկյանի մոտ, մենք խորհրդակցեցինք և Ծառուկյանն ասաց՝ Ռուստամ գրի դիմումը, գրի տղայիդ համար, ու ոչ մի խնդիր չի լինի։ Այսինքն՝ զուտ պայմանավորվածությու է եղել ԲՀԿ-ից իմ դուրս գալը, որից հետո էլ Ծառուկյանը պասիվացավ քաղաքականության մեջ ու այլևս դիմադրելու, պայքարելու խնդիր չկար։ Տղայիս խաթեր ես ստիպված դուրս եկա ԲՀԿ-ից, որ հետապնդումները դադարեցվեին»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Գասպարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին