Կարևոր իրադարձություններ

Վովա Գասպարյանի թիմակիցները կարգով-շարքով լքում են համակարգը. փեսայի օդերը փակվել են․ «ՉԻ»

25 Մայիս, 2018 09:23
Վովա Գասպարյանի թիմակիցները կարգով-շարքով լքում են համակարգը. փեսայի օդերը փակվել են․ «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել անեւ նրա փոսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է: Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից:

Նշենք, որ Ալիկ Մարգարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորաքրոջ որդին է, նա ոստիկանությունում իր գործունեությամբ չի զիջել թիկնապահ Արշակին: Եթե վերջինս ձեռքի տար էր պահում ճանապարհային ոստիկանության համակարգը, ապա Վլադիմիր Գասպարյանի փեսան կուրացիա էր անում քրեական հատվածը, միլպետներ ու վարչության պետեր էր նշանակում, ազատում:

Այժմ, փաստորեն, Ալիկ Մարգարյանի օդերը փակվել են, դրա համար էլ որոշել է դիմում գրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին