Կարևոր իրադարձություններ

Նախկին դաշնակցական, այժմ «Ելք» խմբակցության նոր պատգամավորը գաղափարական դիսկոմֆորտ չի զգացել ու չի զգում․ «Հրապարակ»

25 Մայիս, 2018 09:17
Նախկին դաշնակցական, այժմ «Ելք» խմբակցության նոր պատգամավորը գաղափարական դիսկոմֆորտ չի զգացել ու չի զգում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Քաղաքական իրադարձություններից հե­տո «Ելք» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես հեռացավ ՀՅԴ-ից և հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրում», մանավանդ որ «նախկին դաշնակ չի լինում»: Աղազարյանը վստա­հեցրեց, որ գաղափարական դիսկոմֆորտ չի զգացել ու չի զգում: «Եթե առիթ լինի, ու ծանոթանաք ՀՅԴ-ի ու «ՔՊ»-ի ծրագրերին, կտեսնեք, որ չնչին է տարբերությունը: Ընդ որում, այն բաները, որ պետք է ես անեի ՀՅԴ-ում, այժմ արվում է «ՔՊ»-ի կողմից: Միակ դիսկոմֆորտն այն էր, որ երիտա­սարդ թիմ է, բայց դա շուտ հաղթահարվեց, երբ միասին գնացինք Ղարաբաղ, քայլե­ցինք»,- ասաց 58-ամյա Աղազարյանը: 

Մանե Թանդիլյանին փոխարինելու եկած պատգամավորը 1990-1995 թթ. առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգա­մավոր է եղել, ընդ որում՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար:

1996թ. ՀՅԴ գերագույն մարմնի նախագահն էր: 1998-ին հեռացվել է ՀՅԴ-ից, իր խոսքով՝ քաղաքական դիրքո­րոշման հարց է եղել. «Չար տղա էի, մեկ­-մեկ չէի լսում կուսակցությանը»: Հետա­գայում «զղջումագիր» է գրել, բայց դա էլ չի «փրկել» նախկին ՀՅԴ-ականին՝ նրան չեն վերականգնել կուսակցությունում: 

Կուսակցությունից հեռացվելուց հետո նա սոցիալական պայմանների բերումով լքել է Հայաստանը և 10 տարուց ավելի ապրել Սանկտ Պետերբուրգում: «Վերադարձա և 2013-ին առաջադրեցի նախագահի թեկ­նածություն, գիտեի, որ ցենզս չի բավարա­րում, բայց ուզում էի ուշադրություն հրավիրել ինձ վրա, նորից քաղաքականություն էի ուզում վերադառնալ»,- անկեղծացավ նա: Ընկերների խորհրդով ծանոթացել է Փաշինյանի հետ, «հավանել» նրա գաղա­փարները, 2015 թվականից «ՔՊ», իսկ 2016-ից՝ «ՔՊ» վարչության անդամ է»,-գրում է թերթը:

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին