Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

«Կոմերցիան լուծում չէ». Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ»

25 Մայիս, 2018 09:10
«Կոմերցիան լուծում չէ». Լիլիթ Մակունցը դեմ է օպերային թատրոնում ռեստորան բացելուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը:

Արվեստն ու կոմերցիան ինչպե՞ս եք համադրելու:

 Շատ զգուշորեն է պետք այդ հարցին մոտենալ: Այս օրերի ընթացքում հասցրել եմ պարզել մեր մշակույթի որոշ գործիչների մտահոգությունները: Նրանց մեծ մասը գտնում է, որ մշակույթը չպետք է վերածել բիզնեսի: Կոմերցիան կարող է խթանել մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, բայց դա ոլորտի զարգացման համար լուծում չէ: 

Ձեր որոշ գործընկերներ արդեն սկսել են տարբեր ստուգումներ անցկացնել` փորձելով բացահայտել ֆինանսական չարաշահումները, աննպատակ ծախսերը: Մշակույթի նախարարության ներսում կամ ենթակայության ներքո գործող կառույցներում նախաձեռնե՞լ եք նման գործընթաց:

Հիմա սկսել եմ դիագնոստիկ գործունեություն: Փորձում եմ ախտորոշել խնդիրները: Դեռեւս չարաշահումների բացահայտումնե­ րի հետ կապված գործընթաց չենք սկսել, բայց կբարձրաձայնենք, եթե պարզենք: Հնարավոր է, որ կադրային փոփոխություններ լինեն:

Շատ քննադատվեց նախկին նախարարի`Օպերայի եւ բալետի թատրոնի տարածքում ռեստորան եւ ընտանեկան հանգստի վայր ունենալու մասին հայտարարությու­նը: Դուք դե՞մ եք, թե՞կողմ:

Իմ կարծիքով` դա ընդունելի չէ; Կան մշակութային օջախներ, որոնցից պետք է հեռու պահել բիզնեսը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին